ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2021 թ. նորարարության մրցույթում «ՀայՓոստն» արժանացել է հատուկ մրցանակի

2021 թ. նորարարության մրցույթում «ՀայՓոստն» արժանացել է հատուկ մրցանակի

«ՀայՓոստ» ընկերությունը մասնակցել է «ՓոստԵվրոպ»-ի հայտարարած 2021 թ. նորարարության մրցույթին և ստացել փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ:

Նորարարության մրցույթի նպատակն է խթանել նորարարական հայեցակարգերը, գաղափարները, ինչպես նաև բացահայտել Եվրոպայի փոստային օպերատորների առաջարկած նորարարական լուծումները:

Ինչպես նշել է «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Շնորհակալ ենք «ՓոստԵվրոպ»-ին 2021 թ. նորարարության մրցույթում «ՀայՓոստին» ընդգրկելու համար: Մեր HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը փոստային ոլորտում նորարարություն է անգամ Եվրոպայում: HayPost Pay-ը յուրահատուկ է նրանով, որ համադրում է և՛ փոստային, և՛ ֆինանասական ծառայությունները»:

«ՀայՓոստն» առաջնորդվում է «Թվային լինելը՝ որպես առաջնահերթություն» սկզբունքով: Համավարակի մարտահրավերներին արձագանքելու համար որոշեցինք գործարկել HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը և մեր հաճախորդներին առաջարկել այլընտրանքային լուծում»,- նշել է «ՀայՓոստի» ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը: 

Հիշեցնենք, որ HayPost Pay դրամապանակով կարելի է իրականացնել կոմունալ, գույքահարկի վճարումները, վճարել բջջային կապի, ինտերնետի, աղբահանության և մի շարք այլ ծառայությունների համար, ինչպես նաև կատարել փոխանցումներ բանկային քարտերին:

  • Կիսվել: