ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2016 եւ 2020 թվականների պատերազմների մասնակիցների ծրագիրը նախատեսվում է երկարաձգել․ նախարար

2016 եւ 2020 թվականների պատերազմների մասնակիցների ծրագիրը նախատեսվում է երկարաձգել․ նախարար

2016 եւ 2020 թվականների պատերազմների մասնակիցների մասնագիտական ուղղորդման եւ զբաղվածության ծրագիրը նախատեսվում է երկարաձգել։ Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Կառավարությունը, նրա խոսքով, մի շարք կազմակերպությունների հետ աջակցության ծրագրեր է իրականացնում պատերազմի հազարից ավելի մասնակիցների աշխատանքի տեղավորման համար։

Նման ծրագրերից մեկը ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է կառավարությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։

«Այնտեղ ծրագրին մասնակցում է մոտ 40 մարդ։ Եվս մի քանի տասնյակ մարդիկ ներգրավված են այլ ծրագրերում։ Միաժամանակ ոմանք ինքնուրույն են աշխատանքին միացել։ Ծրագրի արդյունքներն այժմ ամփոփվում են։ Նախատեսվում է այն տարածել նաեւ այլ մարզերում»,- հայտնել է Մկրտչյանը։

Անցած տարվա աշնանը նաեւ պետական ծրագիր է իրականացվել, որն ավարտվել է դեկտեմբերի սկզբին։ Դրան մասնակցել է մոտ 280 մարդ։

«Այժմ ծրագրի արդյունքները քննարկման փուլում են։ Մասնավորապես, քննարկվում են դրա ընդլայնման հնարավորությունները»,- ասել է նախարարը։

  • Կիսվել: