ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
174 միլիոն դոլար ներդրում. արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի (կառավարություն)

174 միլիոն դոլար ներդրում. արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի (կառավարություն)

Մինչև 2025 թվականը մեր երկրում կկառուցվի 200 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Այն տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, ներդրվելու է մոտ 174 միլիոն դոլար։

Կառավարությունից հայտնում են, որ մրցույթում հաղթել է էմիրաթական «Մասդար» ընկերությունը։ Բաժնեմասի 85 տոկոսը հենց «Մասդարինն» է, 15 տոկոսը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդինը։

Ծրագիրը նաև սոցիալական բաղադրիչ ունի, նախատեսվում է 320 միլիոն դրամի չափով տարածքային զարգացման վճար տրամադրել այն երկու համայնքներին, որոնց հողատարածքներում արևից էներգիա է արտադրվելու։

 

  • Կիսվել: