կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պոլիտեխնիկում կկառուցվի 30 կՎտ հզորությամբ ՖՎ կայան

Պոլիտեխնիկում կկառուցվի 30 կՎտ հզորությամբ ՖՎ կայան

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրել է՝ այսօր Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատանը արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ ստորագրել է դրամաշնորհային պայմանագիր, ըստ որի՝ Բուլղարիայի Կառավարությունը «Կրթության որակի բարձրացումը կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում ֆինանսավորելու է Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի տանիքին ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը:

«Ողջ կայանը նախագծվելու և կառուցվելու է մեր մասնագիտական թիմի (գիտնականներ, ասպիրանտներ, երիտասարդ մասնագետներ և տեխնիկական աշխատակիցներ) կողմից:

Ծրագրի շրջանակներում նախագծվող և կառուցվող ֆոտովոլտային կայանը կապահովի կայուն, անկախ, զրո արտանետումներով և անվճար էլեկտրաէներգիա, կնպաստի աշխատանքային մասնագիտական թիմի կոմպետենցիաների զարգացմանը, ինչպես նաև կօգտագործվի ուսումնական և գիտական գործընթացում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը:

  • Կիսվել: