հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Փամբուխչյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել հատուկ տակտիկական ուսումնավարժանքին

Փամբուխչյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել հատուկ տակտիկական ուսումնավարժանքին

Այսօր նշվում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, որի կապակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյկանը՝ հավելելով, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել հատուկ տակտիկական ուսումնավարժանքին:

՛՛Արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման համար կարևոր է իրազեկումն ու պատրաստվածությունը, իսկ այս տեսանկյունից քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացումը առաջնային է:

Երևանի դպրոցներում, մանկապարտեզներում, նաև համայնքային ենթակայության այլ կազմակերպություններում պարբերաբար իրականացվում են վարժանքներ ու սեմինար պարապմունքներ:

Երևանի քաղաքապետարանը ՆԳՆ փրկարար ծառայության հետ համատեղ շարունակելու է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: