ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ՀԷՑ-ի հայտարարած գնման բաց մրցույթին մասնակցության հայտ է ներակայացրել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի հայտարարած գնման բաց մրցույթին մասնակցության հայտ է ներակայացրել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի կարիքների համար հայտարարված՝ նախագծային ծառայությունների ձեռք բերման գնման մրցույթին (6 առանձին լոտերով) մասնակցության փաստաթղթային փաթեթներ է ներկայացրել 7 ընկերություն՝ յուրաքանչյուրը հայտ ներկայացնելով 1-5 լոտերի միաժամանակ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով.

«Սեպտեմբերի 15-ին այդ նպատակով ձևավորված Հանձնաժողովի կողմից կհայտարարվեն հաղթողների անունները։

Ուրախությամբ պիտի հայտնեմ, որ ՀԷՑ-ի կողմից հայտարարված գնման բաց մրցույթին մասնակցության հայտ է ներակայացրել նաև Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը (National Polytechnic University of Armenia):

Հիշեցնեմ, որ վերջին տարիներին արտոնյալ «ավանդույթի ուժով» ՀԷՑ-ի տասնյակ հազարավոր միավոր նախագծային ծառայությունները մատուցվում էին բացառապես 1-2 փոխկապակցված ընկերությունների կողմից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 5-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:

  • Կիսվել: