շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ գյուղատնեսության նախարարը «Տոհմային կայան» ՓԲԸ-ում հետևել է կերակուտակման աշխատանքների ընթացքին

ԱՀ գյուղատնեսության նախարարը «Տոհմային կայան» ՓԲԸ-ում հետևել է կերակուտակման աշխատանքների ընթացքին

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը և նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առտամյանն այցելել են «Տոհմային կայան» ՓԲԸ, որտեղ ներկայումս ակտիվ ընթանում են անասնակերի մթերման և պահեստավորման աշխատանքներ:

«Տոհմային կայանի» տնօրեն Գ. Լալայանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջելով տոհմային տնտեսության տարածքով՝ Նորայր Մուսայելյանը հետաքրքրվել է կենդանիների պահման և կերակրման առանձնահատկություններով:

«Կերակուտակման աշխատանքների ժամանակին և հաշվարկված իրականացման արդյունքում հնարավորություն կունենանք ձմռանը խուսափել կերի անբավարարության խնդրի հետ առճակատումից: Նման անցանկալի երևույթներից զերծ մնալու համար անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած անասնատեր օր առաջ լուծի անասնակերի կուտակման հարցը»,- նշել է նախարարը:

Նորայր Մուսայելյանը ներկաների հետ հերթական անգամ քննարկել է կերային մշակաբույսերի մշակության խթանման անհրաժեշտությունը և հիշեցրել, որ ընթացիկ տարում դրանց ցանքատարածքները, նախորդ տարվա համեմատ, աճել են: Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում այդ տենդենցը ոչ միայն կպահպանվի, այլև կաճի, ինչը հնարավորություն կտա ժամանակի ընթացքում լուծել անասնակերի դեֆիցիտի խնդիրն Արցախում:

  • Կիսվել: