ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել բարձրագույն զինվորական կրթություն չունեցող թեկնածուներին. ՊՆ պարզաբանումը

Զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել բարձրագույն զինվորական կրթություն չունեցող թեկնածուներին. ՊՆ պարզաբանումը

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշտ քաղաքականություն վարել բարձր զինվորական պաշտոններում կադրերի նշանակման հարցում: 

Այս առնչությամբ 1lurer.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից հաստատեցին տեղեկությունը. 

 

«Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել` զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել այն թեկնածուներին, որոնք չունեն բարձրագույն զինվորական կրթություն: Դա նախարարությունում սկիզբ առած գլոբալ բարեփոխումների կարևոր՝ կադրային ուղղություններից մեկն է»:

 
 

  • Կիսվել: