երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը,

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը,  բարձրաստիճան զինվորականներ և այլք։

Հանդիսավոր արարողության շրջանակում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների

ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։

Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու

կապակցությամբ՝ ելույթ ունեցողները կարևորել են ուսյալ և ամրակազմ սպայի դերը զինված ուժերում, նրանց մաղթել բարի ու արգասաբեր ծառայություն։

 

Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։

  • Կիսվել: