ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանային լարվածության թուլացում ներկայումս չի նկատվում, և ամեն անգամ ստիպված ենք լինում բախվել նոր սպառնալիքների․ Պապիկյանը՝ Շոյգուի հետ հանդիպմանը

Սահմանային լարվածության թուլացում ներկայումս չի նկատվում, և ամեն անգամ ստիպված ենք լինում բախվել նոր սպառնալիքների․ Պապիկյանը՝ Շոյգուի հետ հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար:

Իր խոսքում Պապիկյանը, մասնավորապես, ասել է․

"Լարվածության թուլացում ներկայումս չի նկատվում, և ամեն անգամ ստիպված ենք լինում բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների։ Ակնհայտ է, որ մեր պետությունների առջեւ ծառացած բոլոր այդ մարտահրավերներն ու սպառնալիքները կարելի է հաղթահարել բացառապես համատեղ գործելով"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: