երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին: Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ ՀՀ ՊՆ-ի և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունը, ըստ էության, չի փոխվում այս նոր փաստաթղթից, որովհետև այն, ինչ ունեինք մենք արդեն իսկ փաստագրված, դրա շրջանակներում է շարունակվելու մեր համագործակցությունը: Մեր համագործակցությունը ամբողջությամբ տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորգրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը:

«Մենք մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել: Գիտեք, որ վերջին տարիներին շարունակվում են մեր զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, մեր համագործակցությունը խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի և Հայաստանի Հանրապետութան ԶՈՒ-ի կերպափոխման շրջանակներում, և մենք գոհ ենք այդ համագործակցությունից:

Կարծում եմք՝ առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա: Լիահույս ենք, որ 2024 թվականի ձեռքբերումները 2025 թվականին կշարունակվեն, կավելանան, և մեր համագործակցությունն ավելի կամրանա»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: