երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ

Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ.

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Հպարը եմ եւ ուրախ մեր հաղթանակներով, մեր ձեռքբերումներով:
1992թ. մայիսի 8-ը նշանակալի էր պատերզամի դաշտում կռվողներիս համար: Մենք փառքով ազատագրեցինք Շուշին: Եվ այսօր, ահա ՀՀ պետական տոնացույցում ընդգրկվել է մայիսի 8-ը որպես երկրապահի օր:Հպարտ կլիներ Վազգեն Սարգսյանը, ով միշտ կրկնել է. «այսօր սփոփվեք, խնդրում եմ, նրանով, որ մենք՝ ձեր որդիներն ու թոռները, ձեր օրինակով ու ոգով դաստիարակված, նույն մայիսի 9-ին, բայց արդեն 1992թ. ազատագրեցինք հայոց պանծալի Շուշի քաղաքը»:
Այո՛, դարավերջին պարտադրված պատերազմում հաղթեց համայն հայությունը:Համախմբվածությամբ,զենքով, բահով,գրչով, ցրտինուսովինդիմանալովմենքտարանքայդմեծ հաղթանակը: Մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ պատերազմի օրերին մեծ բաժինը կամավորական ջոկատներին հասավ: Երկրապահ կամավորականները իրենց ուսերին վերցրեցնելով հայրենիքի սահմանների պաշտպանության գործընթացի հիմնական պատասխանատվությունը՝ ամրագրեցին նոր՝ փառահեղ հաղթանակ: Մեծ է կորստի ցավը, բայց հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուրս գիտակցում էինք, որ մահը մեր կողքին է: Մենք գլուխ ենք խոնարհում մարտի դաշտում հերոսաբար ընկած մեր բոլոր քաջերի, մեր ընկերների շիրիմների առջեւ:Ինչպես մեծն բանաստեղծ Թումանյանն է ասել. «Մենք փառքեր ունենք թաղած հողի տակ»:

 

Փա՛ռք Ձեզ նահատակված եղբայրներ,
Փա՛ռքՁեզ ազատամարտիկներ, զինվորներ:

Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը եւ այսօր էլ բանակի կողքին է, զինվորի թիկունքին:
Երկրապահը հավատարիմ մնալով ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին միշտկանգնելուէ Հայաստանի եւ Արցախի սահմաններին: «Թող բոլորն իմանան, որ արհավիրքներով ու պատերազմով անցած հայ ժողովուրդը շարունակում է մնալ բարձր կուլտուրայի եւ մշակույթի ժողովուրդ, որ անխախտելի պաշտպանությամբ եւ բարձր մշակույթով ու գիտությամբ է պայմանավորված մեր երկրի ապագան, որ մեր պատմության հազարամյա ճանապարհին մենք չենք սպառել հավատքի ու խանդավառության պաշարները եւ 21-րդ դար ենք մտնելու բոլոր իմաստներով հաղթանակած, կուռ, միասնական»,-մենք երկրապահներս վստահեցնում ենք, որ Սպարապետի այս խոսքերն այսօր էլ, վաղն էլ արդիական են լինելու եւ արդարացված:

 

Տո՛նդ շնորհավոր հաղթանակած, միասնական հայ ազգ,
Տո՛նդ շնորհավոր Սպարապետ,
Տո՛նդ շնորհավոր, երկրապահ ժողովորդ:

Սիրելի՛ երկրապահ հայ ժողովուրդ,
Թե´ Ավարայրի ճակատամարտը, թե´ 1918-ի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը փառքով են գրվել մեր պատմության մեջ: Անչափ կարեւորում ենք 75 տարի առաջ մեր պապերի`ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992-ին Շուշիի հաղթական ազատագրումն ու Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծումը: Երկրապահական ջոկատների հիմքի վրա, պատերազմի շնչում Բանակ ստեղծած մեր սերունդն ունեցել է լուրջ ձեռքբերումներ, հաղթանակներ:
Հայ ազգը, որ բազմիցս ապացուցել է պայքարող է, անպարտելի է, անկոտրուն, միասնական դեռ աշխարհին ցույց է տալու իր միասնության ուժը: Մենք կհասնենք արդարության ամեն հարցում, մենք կհաղթենք դժվարություններ, մեր երեխաները, թոռները կհպարտանան իրենց նախնիներով, ինչպես մենք ենք հպարտանում մեր պապերով, ծնողներով:

 

Սիրելի՛ հայ ժողովուրդ,
«Հայը» միայն ազգություն չէ, «հայը» կոչում է՝ բարձր կոչում:

Փա´ռք հայ ժողովրդին,
Փա´ռք ազատամարտին,
Փա´ռք Երկրապահին ու ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին.
Քո գործը մեծ է Սպարապե՛տ, 21-րդ դարը մերն է:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան»։

  • Կիսվել: