երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է թիկունքային ապահովման հարցերը

Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է թիկունքային ապահովման հարցերը

N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։

Նախարար Պապիկյանը նաև հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին:

  • Կիսվել: