Մարտունիում մեկնարկել է ձմեռային զորակոչը
Մարտունի համայնքում անցկացվեց այս տարվա առաջին զորակոչը․ 2026 թվականի հունվարի 8-ին Մարտունի համայնքում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը, հայտնում են Մարտունու համայնքապետարանից:
Զինկոմիսարիատի դիմաց հավաքվել էր հոծ բազմություն։ Զորակոչիկներին դեպի Հայոց բանակ էին ճանապարհում նրանց հարազատները, ընկերները, ծանոթները։
Զորակոչիկների հետ կայացավ հանդիպում, որը Տերունական աղոթքով սկսեց Մարտունու հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը, երիտասարդներին ուղղեց օրհնանքներ և խրատներ։
Զորակոչի կապակցությամբ նորակոչիկներին շնորհավորեցին, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին և կարևոր խորհուդներ փոխանցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Ս․ Խլղաթյանը, Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վ․ Դավթյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Կ․ Մանուկյանը։ Բանակային կորպուսից կ֊ն Ղազարյանը ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, դրա առավելությունները և կոչ արեց երիտասարդներին ընդգրկվել ծրագրում։
Ձմեռային զորակոչը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 29-ը։



