երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ջորջ Քլունիի հիմնադրամը ՌԴ–ում անցանկալի է ճանաչվել

Ջորջ Քլունիի հիմնադրամը ՌԴ–ում անցանկալի է ճանաչվել

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունըՌուսաստանի գլխավոր դատախազությունը ՌԴ-ում համարել է անցանկալի․ ՏԱՍՍ–ի փոխանցմամ, այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի վերահսկիչ գերատեսչությունից։

«ԱՄՆ-ի Clooney Foundation for Justice («Քլունիի հիմնադրամ՝ հանուն արդարության») օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը մեր երկրի տարածքում անցանկալի է ճանաչվել։

ՀԿ-ն հիմնադրվել է Նյու Յորքում դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ կողմից, ով իրեն միջազգային իրավունքի ոլորտում փաստաբան է համարում», - նշել են գլխավոր դատախազությունում։

  • Կիսվել: