երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024-ի իննամսյա աշխատանքների ամփոփում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024-ի իննամսյա աշխատանքների ամփոփում

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի իննամսյա աշխատանքների ամփոփում։

Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։

Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքներն առավել թիրախային կազմակերպելու վերաբերյալ:

  • Կիսվել: