չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հետախուզությունը տեղեկություն չի ունեցել ապրիլին Ադրբեջանի հարձակման պատրաստության մասին, այո, այդ հարցում թերացել է․ ՀՀ 3-րդ նախագահ

Հետախուզությունը տեղեկություն չի ունեցել ապրիլին Ադրբեջանի հարձակման պատրաստության մասին, այո, այդ հարցում թերացել է․ ՀՀ 3-րդ նախագահ

Մենք չենք իմացել նախօորք, որ Ադրբեջանի կողմից ապտրաստվում է լայնածավալ գործողություն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
 
«Բոլոր այն հայտարարությունները, թե իբր մենք իմացել ենք 2016-ի ապրիլին ադրբեջանական կողմի հարձակման մասին, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ այդ ու նախորդ ժամանակաշրջանում հետախուզության կողմից տրամադրած տեղեկություններին», -հավելեց Սարգսյանը։
 
Իսկ հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետախուզությունը չի իմացել այդ մասին, Սարգսյանը արձագանքեց․
 
«Ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է։ Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ապրիլի 1-ին, օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվումէ դիվերսիոն գործողություն։ Այ այսպիսի բնույթի է եղել տեղեկությունը։ Ենթադրյալ հատվածներում համապատասխան աշխատանք կատարվել է»։

  • Կիսվել: