կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը սահմանային հատվածներում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը սահմանային հատվածներում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մերձակայքում՝ տեղում զեկուցելու ցանկացած ռազմական և անվտանգային զարգացումների մասին։ Այս մասին ԵՄ առաքելությունը հայտնել է X սոցկայքի հարթակում:

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը», - ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: