երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Հայաստանն ակնկալում է Հնդկաստանից Astra հրթիռներ գնել. ԶԼՄ

Հայաստանն ակնկալում է Հնդկաստանից Astra հրթիռներ գնել. ԶԼՄ

Հայաստանը դիմել է Հնդկաստանին հնդկական հրթիռների հնարավոր գնման համար։ Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ The Print պարբերականը, մասնավորապես, գրում է, որ խոսքը վերաբերում է ինչպես Astra հրթիռներին, այնպես էլ «Սու 30» ինքնաթիռների արդիականացմանը:
 
Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունում պարբերականի աղբյուրները հայտնում են, որ բանակցությունները շարունակվում են և դեռևս նախնական փուլում են:
 
«Հայաստանի կողմից շահագործվող Սու-30 ինքնաթիռները տարբերվում են մեր ունեցած ինքնաթիռներից։ Այնպես որ, պետք է իսկապես հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Հայերը ցանկանում են արդիականացնել իրենց Սու-30 կործանիչները և ինտեգրել մեր սպառազինությունը»,- նշել է պարբերականի աղբյուրը։
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանը հավակնո՞ւմ է արդյոք նաև BrahMos հրթիռներ գնել։

  • Կիսվել: