հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ռազմական բյուջեն 2022 թ.-ին կավելանա 11 տոկոսով

Հայաստանի ռազմական բյուջեն 2022 թ.-ին կավելանա 11 տոկոսով

Համաձայն 2022 թ.-ի բյուջեի նախագածի՝ Հայաստանի պաշտպանության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կավելանան մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։ Այս տարվա Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 312 մլրդ դրամ:

2022 թվականի բյուջեի նախագծն հաստատվեց կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում: 

Բյուջեի նախագծում նշվում է, որ ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման համար կհատկացվի այս միջոցներից ավելի քան 340 միլիարդը։

Ռազմաբժշկական ծառայությունների համար բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 635 միլիոն դրամ, որը մոտ 200 միլիոն դրամով պակաս է 2021-ի համար ռազմաբժշկական ոլորտին հատկացված միջոցներից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: