Հաշմանդամների որոշակի խմբի համար ցանկանում են պահպանել խումբը առաջիկա 20 տարիներին
«Զինապահ» հիմնադրամի շահառուների համար առաջիկա 20 տարիներին կպահպանեն հաշմանդամության այն խումբը, որը նրանց տրվել է։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հուլիսի 11-ին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցեր փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Փոխհատուցման ժամկետը մարտական գործողությունների ընթացքում վիրավորվելուց հետո մահվան դեպքում սահմանվել էր 5 տարվա շրջանակում։ Նշված ժամկետը փոխնախարարը նույնպես առաջարկել է երկարացնել։
Այս պահին առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են մոտ 300 շահառուի։