ԳՇ պետի տեղակալը Պապիկյանին զեկույց է ներկայացրել
Օգոստոսի 20-ին՝ N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զորամիավորման տարբեր հատվածներում պլանավորված շինաշխատանքներին: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Աշխատանքների ընթացքի մասին նախարարին մանրամասներ է զեկուցել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:
Նախարար Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին: