երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքներին եւս երկու ամիս կհատկացվի 300 հազարական դրամները

Անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքներին եւս երկու ամիս կհատկացվի 300 հազարական դրամները

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում  որոշում կայացրեց, որով առաջարկվում է անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգել եւս երկու ամսով՝ մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ:

Այդ նպատակով հատկացվեց  13,8 մլն դրամ:

Նշենք, որ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

  • Կիսվել: