հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ հարձակողական բնույթի զորավարժություն են անցկացնում լեռնային պայմաններում

Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ հարձակողական բնույթի զորավարժություն են անցկացնում լեռնային պայմաններում

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ մարտական պլանի համաձայն, Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ հարձակողական բնույթի զորավարժություն են անցկացնում լեռնային պայմաններում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զորավարժությանը ներգրավվել են ավելի քան 800 զինծառայող, 100 միավոր զրահատեխնիկա, 40 տարբեր տեսակի հրետանայիկ կայաններ և 10 մարտական ուղղաթիռ։ Զորախաղերի մասնակից ստորաբաժանումները պետք է լեռնային անցումներ կատարեն և բարձունքներ գրավելու խնդիր լուծեն՝ ինչը կստեղծի շահավետ պայմաններ, հիմնական հարվածային ուժերի առաջ խաղացման համար։

  • Կիսվել: