հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանական կողմի սադրանքներն անպատասխան չեն մնա. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի սադրանքներն անպատասխան չեն մնա. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրել է, որ այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:

Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»:

  • Կիսվել: