հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
7 վիրավոր զինվորի բիզնես նախագիծ ստացավ ֆինանսավորում․ Արմեն Մուրադյան

7 վիրավոր զինվորի բիզնես նախագիծ ստացավ ֆինանսավորում․ Արմեն Մուրադյան

Զինվորի Տան և Aznavour Foundation-ի համատեղ ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են վիրավոր զինվորների բիզնես ծրագրերը՝ հնարավորություն տալով տղաներին դրամաշնորհի շրջանակում հիմնել իրենց գործը, ստեղծել եկամտի կայուն աղբյուր: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
 
Առաջին փուլով ֆինանսավորովել է 7 ծրագիր՝ ընդհանուր 14 000 000 դրամ բյուջեով:
 
Մեր տղաներն իրենց բիզնես հմտությունները կփորձեն ամենատարբեր ոլորտներում՝ ժապավենների և քուղերի արտադրությունից մինչև ֆոտոստուդիայի հիմնում, փայտամշակման արհեստանոցից մինչև սառնարանային տնտեսություն:
 
Ծրագիրը շարունակական է. հաջորդ փուլերին ևս ֆինանսավորվելու են վիրավոր զինվորների լավագույն բիզնես ծրագրերը:

  • Կիսվել: