երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
44-օրյայում վիրավորված զինծառայող Աբիգ Մարգարյանի բուժումը կկազմակերպվի Բեռլինում. ՊՆ-ին հատկացվեց 7,4 մլն դրամ

44-օրյայում վիրավորված զինծառայող Աբիգ Մարգարյանի բուժումը կկազմակերպվի Բեռլինում. ՊՆ-ին հատկացվեց 7,4 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 7 մլն 441 հազար դրամ հատկացնել ՊՆ-ին՝ զինվորական ծառայության ընթացքում պարտականությունները կատարելիս բեկորային վնասվածք ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Գերմանիայի Բեռլին քաղաքի Ֆեոդորովի տեսողական վերականգման կլինիկայում կազմակերպելու նպատակով:

Նշենք, որ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանը 2020թ. 44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ թափանցող բեկորային վիրավորում (երկու կողմից), ձախ ակնակապճային շրջանում ելքի անցքով ՝ ակնաբիբերի վնասումով և ճակատ հիմնային շրջանի ջնջխումով:

Այժմ, հաշվի առնելով այդ վիրավորումների  առաջացրած բարդությունները, անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել բուժումը շարունակելու գործընթացը:

  • Կիսվել: