հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վատառողջ Ջիգարխանյանը մասնակցել է Մարկ Զախարովի վերջին հրաժեշտի արարողությանը

Վատառողջ Ջիգարխանյանը մասնակցել է Մարկ Զախարովի վերջին հրաժեշտի արարողությանը

83-ամյա դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը մասնակցել է ռեժիսոր Մարկ Զախարովի վերջին հրաժեշտի արարողությանը, որի ժամանակ դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում և, հավանաբար, ծանր է տարել ընկերոջ կորուստը,-տեղեկացնում է kp.ru-ն:

Նշվում է, որ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել «Լենկոմ» թատրոնում: Ջիգարխանյանին ուղեկցել են օգնականները:

Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովին հուղարկավորել են մայրաքաղաքի Նովոդևիչյան գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Զախարովը մահացել է սեպտեմբերի 28-ին՝ կրկնակի թոքաբորբի հետևանքով:

  • Կիսվել: