ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է «Վրիժառուները» սերիալի դերասանուհին

Մահացել է «Վրիժառուները» սերիալի դերասանուհին

Մահացել է 86-ամյա բրիտանացի դերասանուհի Աննա Քուեյլը, հաղորդում է «Mirror»-ը:

Նա մահացել է օգոստոսին, սակայն նրա ընտանիքն այդ տեղեկատվությունը հաստատել է միայն այժմ. արտիստուհին տառապում էր դեմենցիայից:

Այս ախտորոշումը նրան տրվել էր 2012 թվականին: Քուեյլը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 6-ին Բիրմինգհեմում: Նրա հայրը դերասան Դուգլաս Քուեյլն էր: Դերասանուհու առաջին կինոնախագծերից մեկը դարձել է 1960-ական թվականների «Վրիժառուները» սերիալը, որը պատմում է բարդ գործեր բացահայտող երկու գործակալների մասին: Արտիստուհին նաև հայտնվել է «Վերադարձ Բրայդսհեդ» շոուում, «Գրենջ Հիլ» սերիալում և «Լիթոնի օրագիր»-ում:

Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերի թվում են «Կազինո Ռոյալ», «Կրիտիկական որոշում», «Որպեսզի դու սատկես, թանկագինս» և «Էսկիմոսուհին» ժապավենները:

  • Կիսվել: