ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Los Angeles Times-ն անդրադարձել է Ջուղայում ոչնչացված հուշարձաններին

Los Angeles Times-ն անդրադարձել է Ջուղայում ոչնչացված հուշարձաններին

Los Angeles Times-ը «Հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել են. ոմանք դա անվանում են «մշակութային ցեղասպանություն» հոդվածով անդրադարձել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցին:

Հոդվածի հեղինակը ներկայացրել է խաչքարերի պատմությունը, նշել, որ դրան տեղակայված են Արաքս գետի երկայնքով, իրենցից ներկայացնում են 16-րդ դարի շուրջ 10 000 տապանաքարերի հսկայական բանակ, որը հսկում է հայկական միջնադարյան գերեզմանատունը։

Նշվում է, որ թեև խաչքարերը տուժել են երկրաշարժերից, պատերազմից ու վանդալիզմից, սակայն 20-րդ դարի կեսերից հազարավոր խաչքարեր դեռ մնում են կանգուն:

Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ խաչքարերը ոչնչացման եզրին են, չնայած որ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:

Հոդվածագիրը, վկայակոչելով Hyperallergic  ամսագրում հրապարակված ապացույցները, նշում է, որ հուշարձանները գաղտնի կերպով ավերվում են Նախիջևանում հայկական հետքերը ջնջելուն ուղղված ադրբեջանական արշավի շրջանակում:

Հոդվածում խոսվում է նաև ոչնչացված հուշարձանների քանակի մասին՝ 89 միջնադարյան եկեղեցի, 5 840 խաչքար և 22 000 տապանաքար:

Հեղինակը համեմատություն է անցկացնում Ջուղայում մշակութային ավերածությունների և ԻՊ-ի կողմից Սիրիայում ու Թալիբանի կողմից Աֆղանստանում իրականացված ավերածությունների միջև՝ նշելով, որ Ջուղայի մասշտաբները գերազանցում են դրանց:

 

  • Կիսվել: