հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհված ազատամարտիկների մի շարք ընտանիքներ աջակցություն են ստացել

Զոհված ազատամարտիկների մի շարք ընտանիքներ աջակցություն են ստացել

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Ուսինսկ քաղաքի «Նաիրի» հայկական համայնքի ներկայացուցիչ Գարիկ Եսայանը դրամական աջակցություն է ցուցաբերել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների 15 ընտանիքների:

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը շնորհակալություն է հայտնել բարերար Գարիկ Եսայանին և «Նաիրի» համայնքին արցախահայության կողքին գտնվելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր միությունը պարբերաբար հետաքրքրվում է 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներով. ունենք 450-ից ավելի այդպիսի ընտանիքներ: Իմանալով պարոն Եսայանի նախաձեռնության մասին՝ ներկայացրել ենք ամենակարիքավոր ընտանիքների ցանկը։ Ընտրվել են 15֊ը: Այս տեսակ աջակցությունները խոսում են այն մասին, որ սփյուռքահայերն ապրում են մեր ցավով և պատրաստակամ են ցուցաբերել իրենց աջակցությունը:
 
Հույս ունենանք, որ կրկին կլինեն բարերաներ, ովքեր կշարունակեն իրենց աջակցությունը տրամադրել տուժած և կարիքավոր ընտանիքներին»,- «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Ասրյանը:
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲարերար Գարիկ Եսայանի խոսքով՝ նմանատիպ աջակցությունները արցախցիներին պետք է շարունակական լինեն, որպեսզի նրանք զգան, որ դրսում ապրող հայերի կողմից ուշադրության պակաս չկա: ««Նաիրի» համայնքը որոշել էր օգնություն տրամադրել Արցախյան 3-րդ պատերազմում քաջաբար ընկած մեր տղաների ընտանիքներին, և որոշվեց, որ այդ աջակցությունը պետք է լինի դրամական: Սա մեր հայրենիքն է, և մենք չենք կարող տեսնել, թե ինչպես են զոհվածների ընտանիքները ապրում կարիքի մեջ»,- ասել է Գ. Եսայանը՝ սփյուռքում ապրող հայերին կոչ անելով հնարավորության դեպքում կանգնել արցախյան պատերազմների զոհերի ընտանիքների կողքին:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման վերջում «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահը շնորհակալագիր է հանձնել Գ. Եսայանին:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: