հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուս խաղաղապահները Շուշիի անցակետում միջադեպի հետևանքով ձերբակալված անձին կհանձնեն հայկական կողմին

Ռուս խաղաղապահները Շուշիի անցակետում միջադեպի հետևանքով ձերբակալված անձին կհանձնեն հայկական կողմին

Ռուս խաղաղապահները Շուշիի անցակետի միջադեպի հետևանքով ձերբակալված անձին կհանձնեն հայկական կողմին։ Այս մասին հայտնում են InfoPort.am-ի աղբյուրները։

Միևնույն ժամանակ, Արցախում այսօր նախատեսվում է ժամը 13:00-ին ակցիա իրականացնել՝ Ստեփանակերտում ռուս խաղաղապահների շտաբի մոտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։

Այդ հատվածում լսվել էին պայթյունի և կրակոցների ձայներ։ Ըստ աղբյուրների՝ քաղաքացին տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Ի պատասխան ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել ճանապարհով անցնող հայկական մեքենաների վրա: 

Միջադեպից հետո Ստեփանակերտ-Բերձոր օանապարհը երկկողմանի կարճ ժամանակով փակվել է: 

Հիշեցնենք, որ օրերս թուրք հատուկջոկատայինի կողմից ռուս խաղաղապահներին սնուցող ջրագծի վրա Շուշիի մերձակայքում շինաշխատանքներ կատարելիս գնդակահարվել էր Արցախի "Ջրմուղկոյուղու" աշխատակից Մարտիկ Երեմյանը: Եվս երեք քաղաքացիական անձ վիրավորվել էին:  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: