շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թուրքիան մտադիր է հյուպատոսություն բացել Շուշիում

Թուրքիան մտադիր է հյուպատոսություն բացել Շուշիում

Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են Շուշիում (2020 թ․ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում - խմբ․) հյուպատոսություն բացելու շուրջ։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին, հայտնում է APA-ն։

Նա նշել է, որ այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։

  • Կիսվել: