ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում նախկին հանրակացարանի շենքը վերակառուցվում է. այն շահագործման կհանձնվի

Ստեփանակերտում նախկին հանրակացարանի շենքը վերակառուցվում է. այն շահագործման կհանձնվի

Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Նախորդի օրինակով այս դեպքում ևս վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում այն շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան բնակելի շենք և կունենա թվով 35 բնակարան, որից՝

1 սենյականոց՝ 5 բնակարան,

2 սենյականոց՝ 10 բնակարան,

3 սենյականոց՝ 15 բնակարան,

4 սենյականոց՝ 5 բնակարան։

Շենքը ապահովված կլինի ջեռուցման համակարգով, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգերով։

Ներկա պահին կատարվում են ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև 3-րդ շքամուտքի և աստիճանավանդակների կառուցման աշխատանքները (վերապրոֆիլավորման արդյունքում ներկայիս 2-ի փոխարեն կլինի 3 շքամուտք)։

Վերակառուցման աշխատանքերը իրականացնում է «Գրանդ Ալիանս» ՍՊ ընկերությունը՝ ԱՀ կառավարության միջոցներով։

  • Կիսվել: