հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սերժ Թանկյանն Արցախից արխիվային լուսանկար է հրապարակել

Սերժ Թանկյանն Արցախից արխիվային լուսանկար է հրապարակել

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ինստագրամյան օգտահաշվի Stories բաժնում արխիվային լուսանկար է հրապարակել, որը տարիներ առաջ արվել է Արցախում։ «Ընկերներիս հետ Արցախ կատարած առաջին այցելությունիցս», - հրապարակումը մեկնաբանել է Թանկյանը։

379630190_280036528224739_1987695216116852719_n.jpg (229 KB)

 

Ավելի վաղ երաժիշտը կոչ էր արել ԱՄՆ-ի ներկայացուցչական կողմին ցուցաբերել արդարություն։ «Ես ահազանգում է ՄԱԿ-ին Արցախ ուղարկել խաղաղապահ զորք։ Այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Նրանց պարտականությունն էր Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, նրանց պարտականությունն էր դադարեցնել ադրբեջանական ագրեսիան, բայց նրանք ոչինչ չարեցին։ Ես կասեի՝ այն միջազգային խաղացողները, որոնք ոչինչ չեն արել, հանցակիցն են այս ամենի»։

Never Again-ն այսուհետ չի վերաբերում միայն մի խումբ մարդկանց, դա վերաբերում է բոլորին, ովքեր ականատես են եղել մարդկության դեմ այս հանցանքին, հավելել է Թանկյանը։

Տեսանյութին կից նա գրել էր․ «Ադրբեջանը մեղավոր է ցեղասպանության մեջ։ Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ։ Ռուսաստանը մեղավոր է ցեղասպանության մեջ։ Պակիստանը, Իսրայելը, ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն հանցակից են»։

  • Կիսվել: