ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները կապի միջոցների փորձարկման համալիր մարզումներ են անցկացրել բոլոր դիտակետերում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները կապի միջոցների փորձարկման համալիր մարզումներ են անցկացրել բոլոր դիտակետերում. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում սահմանված բոլոր դիտակետերում, որտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա վերահսկման առաջադրանքներ են կատարում, կապի ապահովման համալիր մարզումներ են անցկացվել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Մարզումների ընթացքում մասնագետները փորձարկել են հատուկ սարքավորումներնն ու ռադիոկայանի աշխատանքը, առաջադրանքներ են մշակել կապի միջոցների ներգրավմամբ՝ ներքին ալիքներով տարբեր դիտակետերի միջև կապ ապահովեկու նպատակով:

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կուդրենկոյի խոսքով՝ իրենց սպառազինման կազմում ընդգրկված է արբանյակային կապի կայան՝ լեռնային տեղանքում մշտական և անխափան կապի ապահովման համար:  

Խաղաղապահները կանոնավոր պարապմունքներ են անցկացնում՝ պրոֆեսիոնալ վարպետության մակարդակի բարձրացման նպատակով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: