ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Խրամորթից Ասկերան նոր ճանապարհի շինարարության աշխատանքների ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Խրամորթից Ասկերան նոր ճանապարհի շինարարության աշխատանքների ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն անցել են Լեռնային Ղարաբաղի Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք ձգվող նոր ճանապարհի կառուցման շինաշխատանքների ժամանակ անվտանգության ապահովմանը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ներկա պահին միջոցառումներ են իրականացվում Խրամորթ գյուղում խճաքարի արդյունահանման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար: Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը»,- ասել է զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: