շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՌԴ-ն հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է. Փաշինյան

ՌԴ-ն հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ո՞վ է հիմա լավագույնս համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդի դերին, և ո՞ւմ պետք է ներգրավել՝ իրավիճակը հանգստացնելու համար:

Փաշինյանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափը:

«Բայց պետք է նաև արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է: Եվ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն անմիջապես տարածաշրջանում ներկա է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է»,-ասել է նա:

  • Կիսվել: