ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատերազմից հետո Բերձորում մնացած բնակչության կեսն արդեն տարհանվել է. քաղաքապետ

Պատերազմից հետո Բերձորում մնացած բնակչության կեսն արդեն տարհանվել է. քաղաքապետ

Արցախյան երրորդ պատերազմից հետո Բերձոր էր վերադարձել և օգոստոսի 5-ի տվյալներով բնակվում էր 70 ընտանիք՝ 161 շնչով, որոնց կեսն արդեն տարհանվել է՝ պայմանավորված նրանով, որ առաջիկայում կգործարկվի նոր միջանցք՝ Ստեփանակերտ- Գորիս այլընտրանքային երթուղու հատվածում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Нет описания.
«Բնակչության մի մասն արդեն տեղափոխվել է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակավայրեր, մի մասն էլ իրերն արդեն հավաքել և սպասում է տրանսպորտային խնդիրների կարգավորմանը:
 
Պատերազմից հետո Բերձորում բնակվողները հոգեպես ծանր ընդունեցին տարհանվելու լուրը:
 
Գերեզմաններից նույնիսկ աճյուններն են հանում, տեղափոխում, քանի որ գիտեն՝ թշնամին կպղծի»,- ասել է Ն. Ալեքսանյանը:
 
 
Բերձորցի Հասմիկ Խաչատրյանը 1995 թվականից էր վերաբնակվել Բերձորում:
 
Нет описания.
«Արմատներով սյունեցի եմ, բայց առաջին պատերազմից հետո եկել և բնակվել եմ Բերձորում, որտեղ այժմ ստիպված եմ թողնել լավագույն հիշողություններս:
 
Շատ դժվարություններ ենք հաղթահարել, երբ հերթն հասել է ստեղծածը վայելելուն, պետք է հեռանանք:
 
Հույս ունեինք, որ ամեն ինչ լավ կլինի: Պատերազմից հետո այդ հույսով էլ վերադարձել էինք:
 
Ամեն դեպքում հույսը վերջում է մեռնում, նույնիսկ այս իրավիճակում հույս չեմ կորցնում»,- անկեղծացել է Հ. Խաչատրյանը:

  • Կիսվել: