ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը աջակցում է արցախցիների ինքնիշխանության իրավունքի արտահայտմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը աջակցում է արցախցիների ինքնիշխանության իրավունքի արտահայտմանը

Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։

Հանդիպմանը ներկա է եղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը, ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։

  • Կիսվել: