շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի ու Կանադայի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության մասին հայտարարություն են տարածել

Մեծ Բրիտանիայի ու Կանադայի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության մասին հայտարարություն են տարածել

Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Դոմինիկ Ռաաբի և Ֆիլիպ Շամպայնի համատեղ հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳՆ կայքերում:

«Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: Կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին և երկու երկրների բարեկամներին գործադրել ջանքերը, որոնք ուղղված են բռնությանը վերջ դնելուն և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի խորացմանը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

 

«Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական տարածքների հրետակոծման մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել ողբերգականորեն իրենց կյանքը կորցրածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»,- նշվում է հայտարարության մեջ:

Շամպայնն ու Ռաաբն ընդգծել են, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծումն ուշանում է, ինչը հնարավոր է միայն բանակցային կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: