հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը դարձել է ՀՀ չեմպիոն. մարզիկներին դիմավորել են Ստեփանակերտում

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը դարձել է ՀՀ չեմպիոն. մարզիկներին դիմավորել են Ստեփանակերտում

ՀՀ Սիսիան քաղաքում կայացած Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը 4-1 հաշվով հաղթեց «Գանձասար-2»-ին և հռչակվեց ՀՀ չեմպիոն։

 Մարզիկներին նախօրեին դիմավորեցին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
 
 
«Ունեցել ենք 26 հանդիպում, 22 խաղ ավարտել ենք հաղթանակով։ Ընդհանուր առմամբ,  ունենք 69 միավոր։ Մենք պատրաստվում էինք այս չեմպիոնատին, որպեսզի  այսպիսի ցանկալի արդյունք գրանցենք»,-«Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչը։
 
 
Մարզիկներին  դիմավորելու էին եկել  ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ, իսկ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Արցախի բալիկներ» երգի, պարի համույթի սաները ապահովեցին օրվա գեղարվեստական մասը։
 
 
 

  • Կիսվել: