երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կիպրոսի հայերը նամակով դիմել են Շառլ Միշելին՝ ներկայացնելով Արցախում տիրող ճգնաժամը

Կիպրոսի հայերը նամակով դիմել են Շառլ Միշելին՝ ներկայացնելով Արցախում տիրող ճգնաժամը

Սեպտեմբերի մեկին Կիպրոսի երեսփոխանական ժողովի ատենապետ Վահան Այնճյանը  եւ Կիպրոսի Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանն այցելել են Կիպրոսի Արտաքին գործերի նախարարություն, ապա՝ Եվրոպայի դեսպանատուն։ 

Երեսփոխանական ժողովի ատենապետը նախարարության հայկական հարցերի պատասխանատու տիկին Խարալամպուսին է հանձնել նամակ՝ ուղղված արտաքին գործերի նախարարին։

Եվս մեկ նամակ հանձնվել է եվրոպական դեսպանատուն՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Երկու նամակներում ներկայացված է Արցախում տիրող ճգնաժամը, շեշտվում է Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի անփոխարինելիությունը: 

Նշվում է նաեւ, որ պետք է գործադրել բոլոր արդյունավետ միջոցները, որպեսզի Ադրբեջանն անհապաղ եւ անվերապահ ապաշրջափակի Լաչինի միջանցքը, ապահովի ազատ ու անկաշկանդ երթևեկություն եւ վերացնի Հակարիի կամրջի ապօրինի անցակետը։

  • Կիսվել: