չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան. Հաթիբզադե

Իրանն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան. Հաթիբզադե

Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան, հայտնում է IPF-ն։

Ինչպես ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն՝ Իրանը նույնիսկ ստացել է աուդիոֆայլեր եւ դրանք պահում է հետախուզության վերահսկողության ներքո:
 
՛՛Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա անընդունելի է, եւ նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան աջակցել մեր մտահոգություններին՛՛,-նշել է իրանցի պաշտոնյան:
 
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները շատ ջերմ են, սակայն տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանն ունենան բարեկամական հարաբերություններ: ՛՛Ըստ այդմ՝ նրանք հրապարակում են կեղծ լուրեր եւ փորձում ազդել երկու երկրների մարդկանց տրամադրությունների  վրա՛՛,-ասել է Հաթիբզադեն:
 
Իրանցի դիվանագետը նշել է. ՛՛Կովկասում իրադարձությունների ընթացքում մենք շեշտեցինք, որ հարեւան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն։ Համապատասխանաբար, մենք ողջունեցինք Ադրբեջանի իրավունքների վերականգնումը: Մինչդեռ մենք կարծում էինք, որ պատերազմը դա հասկանալու լավագույն միջոցը չէ, եւ մենք շեշտեցինք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը՛՛:
 
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Իրանն ու Ռուսաստանն օգնեցին առաջ մղել դիվանագիտական ​​բանակցությունները պատերազմող երկրների միջեւ՝ նկատի ունենալով ԼՂ 44-օրյա պատերազմը:

  • Կիսվել: