ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իգոր Պոպովը խոսել է ԵԱՀԿ-ի և ՀՀ ՊՆ-ի միջև հանդիպումից, որի մասին չի հաղորդվել

Իգոր Պոպովը խոսել է ԵԱՀԿ-ի և ՀՀ ՊՆ-ի միջև հանդիպումից, որի մասին չի հաղորդվել

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը պատմել է համախախագահների՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքների մասին, տեղեկացնում է Trend-ը:

 

Պոպովը նշել է, որ համանախագահների այցը տարածաշրջան ավարտվում է այսօր:

«Երեկ չէ առաջին օրը մենք եղել ենք Երևանում, որտեղ հանդիպել ենք ՀՀ ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ: Այսօր կայացել է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և ընթանում է հանդիպում ԼՂ ադրբեջանական համայնքի հետ: հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք իրավիճակը՝ կապված բանակցային գործընթացի հետ, լսել ենք կողմերին: Մենք նաև քննարկել ենք Աշխաբադում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունների արդյունքները: Կարծում ենք՝ արդյունքներ վատը չեն»:

 

Պոպովը նաև անդրադարձել է նախարարների մակարդակով հանդիպման կազմակերպման հարցին. «Մենք դեռ ծրագրում ենք շարունակել արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների կազմակերպումը: Այդ հանդիպումները կարելի է կազմակերպել միջազգային միջոցառումների շրջանակներում: Դեկտեմբերին կկայանա ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, և եթե կողմերը ցանկանան, ապա մենք կարող ենք կազմակերպել հանդիպում»:

 

Նշենք, որ Երևանում մինսկյան միջնորդները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ, իսկ պաշտպանության նախարարի հետ հանդիպման մասին տեղեկություն չի եղել:

Միջնորդները նաև այցելել են Արցախ, որտեղ հանդիպել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: