երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀ ԱՍՀՆ-ն հստակ քաղաքականություն ունի բռնի տեղահանված արցախցիներին տեղավորելու. Գրիգորյանը հորդորում է սեփական նախաձեռնությամբ օգնություն չկազմակերպել

ՀՀ ԱՍՀՆ-ն հստակ քաղաքականություն ունի բռնի տեղահանված արցախցիներին տեղավորելու. Գրիգորյանը հորդորում է սեփական նախաձեռնությամբ օգնություն չկազմակերպել

Ամենայն հարգանքով բոլորիդ օգնելու ազնիվ մղումներին, բայց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հստակ քաղաքականություն ունի բռնի տեղահանված արցախցիներին տեղավորելու և հապա նրանց հարցերով զբաղվելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

՛՛Այս պահին ձեր ծառայություններին զուգահեռ, դուք նաև այդ մարդկանց կեցությունից զատ կամ ամբողջությամբ նաև նրանց սննդի և մնացյալ սոցիալական աջակցությունները հոգացեք, կամ թողեք էդ նախարարությունն իր մշակած պլանով առաջնորդվի, թե չէ վաղը ունենալու ենք մի վիճակ, որ տարբեր համայնքներում տարբեր տեսակի սոցիալական մաքսիմում պրոբլեմներով ընտանիքներ ենք ունենալու ովքեր առնվազն հացի խնդիր ունեն:

Թողեք պետական ինստիտուտներն իրենց գործն անեն՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: