երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հերհեր գյուղում հրետակոծության հետևանքով 59-ամյա տղամարդ է զոհվել

Հերհեր գյուղում հրետակոծության հետևանքով 59-ամյա տղամարդ է զոհվել

Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:

Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:
Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:

Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:

 
 
 
 
 

 

 

  • Կիսվել: