հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայկական անօրինական ուժերի համար ռազմական բեռների տեղափոխումն անթույլատրելի է»․ Զաքիր Հասանով

«Հայկական անօրինական ուժերի համար ռազմական բեռների տեղափոխումն անթույլատրելի է»․ Զաքիր Հասանով

«Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները, ինչպես նաև անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են», - այսօր Բաքվում, Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Գրում է Ազատությունը։ 

Դիմելով իր ենթականերին,Հասանովը հատուկ ընդգծել է, որ «հակառակորդի, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների մշտադիտարկումը պետք է շարունակվի»։

«Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով նաև թե «ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական գործողությունները՝ ցանկացած սադրանք կանխելու համար»։

  • Կիսվել: