երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Լեռնային Ղարաբաղը: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնու՞մ է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,-նշեց Փաշինյանը:

«Իրավիճակի լուծման ճարտարապետության մասին ՀՀ պայմանավորվածությունն է փորձել առաջնորդվել այդ հայտարարությամբ ու ցույց տալ ՀՀ հավատարմությունն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերել Ադրբեջանի հետ Բրյուսելում»,- նշեց վարչապետը։

«Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին»,- հավելեց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք ներկայացնում են ճարտարապետություն, որը լեգիտիմ է միջազգային իրավունքի և միջազգային հանրության տեսանկյունից։ Նա նաև նշեց, որ ուզում են անել այնպիսի ձևակերպումներ, որոնց դեպքում ՀՀ լեգիտիմությունը լինի անխոցելի։

 

  • Կիսվել: