ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղարաբաղը հրաբուխ է, որի ժայթքումն աղետալի կլինի. Թոմաս Դե Վալ

Ղարաբաղը հրաբուխ է, որի ժայթքումն աղետալի կլինի. Թոմաս Դե Վալ

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը նման է գործող հրաբխի, եւ դրա ժայթքումը կարող է աղետալի լինել»,-իր «Ի՞նչ պատճառով ԼՂ հին հակամարտությունը կարող է կրկին ակտիվանալ» հոդվածում գրել է բրիտանացի վերլուծաբան Թոմաս Դե Վալը:

Նա հոդվածում անդրադարձել է Արցախյան խնդրին՝ ընդգծելով, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներից հետո շփման գծում կտրուկ նվազել է բռնությունը, սակայն հակամարտությունը միայն առաջնորդների փակ սենյակներում չի կարող լուծվել, որովհետև դա, նրա խոսքով, հասարակության ազգային գիտակցության մեջ արմատացած հարց է:

Դե Վալը գրել է, որ եթե Ղարաբաղի հարցում առաջիկայում քննարկման ավելի նշանակալի թեմա չլինի, ապա Ադրբեջանը կարող է հայտարարել, որ այլևս չի կարող համբերել, քանի որ հիասթափված է Հայաստանից՝ այնտեղից նոր մտքեր չհնչելու պատճառով:

Այս համատեքստում վերլուծաբանը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը կարո է կանգնել դիվանագիտական փակուղու առջև՝ վերադառնալով կողմերի ագրեսիվ հռետորաբանության և բախվելով հրադադարի ավելի լուրջ խախտումների վտանգին:

Հոդվածում Դե Վալը խոսել է այն մասին, որ իրավիճակի բարդացումը փորձություն կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար, սակայն նրանք այլընտրանք չունեն և պետք է ձգտեն նորանոր լուծումներ որոնել՝ կանխելու համար քայքայիչ հակամարտության վերսկսումը:

  • Կիսվել: